«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները կլքեն Սուդանը
«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ իր աշխատակիցներին հետ է կանչում Սուդանից, քանի որ իշխանությունները միտումնավոր խոչընդոտում են հակամարտությունների ճակատում բժիշկների գործունեությանը:
Կազմակերպությունում հավաստիացնում են, որ Սուդանի իշխանությունները պարբերաբար արգելում են բժիշկներին մուտք գործել Դարֆուր և Կապույտ Նեղոս շրջաններ, ուր հարյուրավոր մարդիկ հումանիտար և բժշկական օգնության կարիք ունեն:
Ի դեպ՝ անցյալ շաբաթ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մեղադրել է Սուդանի ռազմաօդային ուժերին, որ նրանք միտումնավոր կերպով ռմբակոծել են Նուբիյան լեռներում գտնվող հիվանդանոցը: