28950 դիտում
18:00 19-12-2014
Ոստիկանները հայտնաբերել են գիշերային բաշիբոզուկներին, ովքեր մի ամբողջ թաղամասի բնակիչների գիշերային «տեռորի» էին ենթարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ տևական ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող հատվածում, գիշերը ժամը 03:00-04:00 ընկած ժամանակահատվածում մի քանի բաշիբոզուկներ վայրենավարի վարում են իրենց մեքենաները, ինչը ամեն անգամ անհանգստացրել է բնակիչներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կարգադրությամբ՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ավետիկ Աբրահամյանի և Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, իրացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները՝ հայտնաբերել են իրենց «լավ տղու տեղ դրած«» չակերտավոր հերոսներին:
Պարզվել է, որ խուլիգանություն կատարած անձինք են՝ Անդրանիկի 130 շենքի 22 բնակարանի բնակիչ 24-ամյա Էդուարդ Հարությունի Գասպարյանը, ով եղել է BMW մակնիշի 34 NR 793 համարանիշի ավտոմեքենայով և Անդրանիկի 92 շենքի 42 բնակարանի բնակիչ, 24-ամյա Կարեն Արթուրի Նահապետյանը, վերջինս եղել է Opel Astra մակնիշի 16 VV 600 համարանիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում գիշերային չղջիկները խոնարհ հարսի նման դարձի գալով՝ ներկայացել են ոստիկանություն, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/18/37561/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տևական ժամանակ է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի բնակիչներից ահազանգեր էր ստանում, որ գիշերային ժամերին՝ մասնավորապես 03:00-04:00 ընկած ժամանակահատվածում մի քանի «բաշիբոզուկներ» իրենց մեքենաներով շումախերություն են անում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես են ուշ գիշեր մի քանի ավտոմեքենաներ խանգարում բնակիչների անդորրը՝ իրենց մեքենաներով «ճռցնելով» վարում երկաթյա թաշտերը:
Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը երբ նշանակվեց ՃՈ պետ, հայտարարեց, որ ոչ մի անպատիժ վարորդ դուրս չի մնալու ճանապարհային ոստիկանի հսկողությունից: Անհրաժեշտության դեպքում՝ բոլոր օրինախախտ վարորդները, անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած երկաթյա նժույգներից՝ ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ հարկ եղած դեպքում նրանց տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ գրեթե ամեն իրիկուն Հարավ-Արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող հատվածը մատնված է բացիթողի: Եղել են նաև դեպքեր, որ դրանց ավտոռալիի կողքով անցել է ոստիկանական ավտոմեքենան, սակայն հայտնի ֆիլմի նման՝ «ասես ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
49251 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը