8531 դիտում
09:16 20-12-2014
Ի՞նչ գնով է վաճառվել մեկ պարկ ալյուրը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դրամի,կտրուկ արժեզրկման օրերին ալյուրի՝ 50 կիլոգրամանոց պարկի գինը հասել էր 18 հազար դրամի: Հաց արտադրողները կրկնել են այդ տեղեկությունը՝ պնդելով, որ իրենք ալյուրի գների բարձրանալուց հետո պարկը գնել են 18 հազար դրամով: Մյուս կողմից ալյուր արտադրողներն իրենց հերթին պնդել են, թե նման թանկացում երբեք չի եղել: Ըստ արտադրողների՝ իրենց մոտից բաց թողման ամենաբարձր գինը եղել է 14 հազար դրամը՝ 50 կիլոգրամանոց պարկի համար:
Այսինքն՝ ակնհայտ է, որ հացի շուկայի երկու հիմնական խաղացողների՝ ալյուր և հաց արտադրողների ասածներն իրար չեն համապատասխանում և էապես մեկը մյուսից տարբերվում են: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս է գոյացել 18 հազար դրամ գինը, և ում գրպանն է մտել «ավելցուկը»: Հուսանք՝ չգործող կառույց հիշեցնող ՀՀ տնտեսական մրցակցության, պաշտպանության պետական հանձնաժողովը, ի վերջո, կպարզաբանի, թե այս շուկայում ինչ է կատարվում, և ով է դրա համար պատասխանատու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
10:36 04-04-2019
Մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են, հացն ու ալյուրը՝ թանկացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
775 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1030 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2326 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ