Հայկական օդն անցել է ռուսների ձեռքը. Շահեն Պետրոսյան.168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի՝ ռուսական կառավարիչներ ունեցող East Prospect Fund-ի՝ Air Armenia ավիաընկերության նոր բաժնետեր դառնալն այն դեպքն է, երբ ոլորտը կրկին հստակ անցնում է ռուսների ձեռքը և փող են լվանում այստեղ: Հնարավոր է դա «Աէրոֆլոտի» հետ առնչություն ունեցող անձնավորություններ են, ու հայկական օդն էլ ամբողջությամբ կանցնի ռուսների ձեռքը:
Այդ ներդրողներին ես չեմ ճանաչում, բայց նույն է, ինչ հանքարդյունաբերությունը, էներգետիկան, կապը: Բոլոր ոլորտները տվել են ռուսներին, սա էլ են իրենք վերցնում: Այս մասին նա արդեն 10 տարի է` ասում է, բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ խելքի չեկավ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում