211652_close_icon
views-count3176 դիտում article-date 17:24 20-12-2014

Անջելինա Ջոլիի վարկանիշը վտանգի տակ է

ԱՄՆ-ի Ոստիկանության դաշնային բյուրոն պաշտոնապես մեղադրել է Հյուսիսային Կորեային Sony Pictures Entertainment ընկերության վրա կիբեր-հարձակում գործելու համար, ինչը պատճառ է դարձել ընկերության աշխատակիցների և մի շարք աստղերի մասին անձնական տեղեկատվության հոսքի: Դրա արդյունքում հրապարակվել են դեռ չցուցադրված ֆիլմեր, հոլիվուդյան աստղերի անձնական տվյալներ: Բացի ընկերության գաղտնի տեղեկատվության տարածումից, լրատվամիջոցները հայտնում են, որ կիբեր-հարձակման ալիքը տարածվել է մասնավորապես դերասանուհի Անջելինա Ջոլիի պրոֆեսիոնալ կարողությունների վրա: Ընկերության ղեկավարներից մեկը Անջելինա Ջոլիին համարել է «փչացած երեխա, նվազագույն տաղանդով»:

Նմանատիպ նյութեր