211652_close_icon
views-count1481 դիտում article-date 16:12 20-12-2014

ԱՄՆ-ում զանգվածային ձերբակալություններ են

Ամերիկյան ոստիկանությունը առնվազն 73 մարդու է ձերբակալել Վիսքոնսին նահանգի Միլոուքի քաղաքում՝ կապված ոստիկանների կողմից իրականացրած սևամորթ Դոնթրե Համիլթոնի սպանության հետ: Ըստ տեղեկությունների՝ նախօրեին շուրջ 100 մարդ փակել է 43 մայրուղին, որն անցնում է քաղաքի կենտրոնով, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն սպանվածի ընտանիքին, որն արդար դատաստան է պահանջում: Քաղաքապետ Թոմ Բարեթթի խոսքով՝ ցուցարարներն անցել են խաղա ցույցի սահմանը և վերածել այն անկարգությունների: 31-ամյա Համիլթոնի սպանությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Դատաբժշկական փորձաքննությամբ պազրվել էր, որ ոստիկանը 14 կրակոց էր արձակել Համիլթոնի թիկունքին:

Նմանատիպ նյութեր