211652_close_icon

Թուրքիայի հատուկ ծառայություններում զանգվածային ձերբակալություններ են ընթանում

views-count2882 դիտում article-date 16:06 05-10-2016
Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում հերթական ձերբակալություններն են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Haberturk-ը, այս անգամ ոստիկանությունը ձերբակալել է երկրի Ազգային հետախուզական ծառայության 101 աշխատակիցների։ Ձերբակալություններն իրականացնելու համար հատուկ գործողություններե ն անցկացվել Թուրքիայի 31 նահանգներում։ Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր ԱՀԾ-ի 87 ծառայող, իսկ 52-ի նկատմամբ՝ քրեական գործ հարուցվել։

Նմանատիպ նյութեր