211652_close_icon
views-count1497 դիտում article-date 17:22 20-12-2014

Գերմանիայի 6-րդ դիվիզիոնի թիմը 60 հազար եվրո է պահանջում «Ռեալ»-ից

Գերմանական թվով 6-րդ դիվիզիոնում հանդես եկող «Գրայֆսվալդեր» ակումբը Տոնի Կրոսի տեղափոխության համար 60 հազար եվրո է պահանջում Մադրիդի «Ռեալ»-ից: ՖԻՖԱ-ի կանոնակարգով ցանկացած տրանսֆերից նախատեսված է, այսպես կոչված «սոլիդարության հարկ», որը վճարվում է այն ակումբներին, որոնք պատանեկության տարիներին մարզել են ֆուտբոլիստին: Կրոսը « Գրայֆսվալդեր » ակումբից հեռացել է 2002 թվականի հուլիսին: Գերմանացի ֆուտբոլիստը 30 մլն եվրոյի դիմաց «Բավարիա»-ից «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամռանը: «Գրայֆսվալդեր» ակումբի ղեկավարությունը պնդում է, որ «Արքայական ակումբը» իրենց պետք է վճարի տրանսֆերի արժողության 0,25 %-ը: Այդ հարցի առնչությամբ գերմանական թիմը արդեն նամակ է ուղարկել «Ռեալ»-ին: Հետագայում «Գրայֆսվալդեր»-ը կարող է դիմել նաև ՖԻՖԱ-ին:

Նմանատիպ նյութեր