211652_close_icon
views-count1146 դիտում article-date 09:08 21-12-2014

Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Այսօր ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով ավտոճանապարհը (մոտ 20 մ): Ժամը 01.41-ի դրությամբ հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի քարաբեկորներից մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր