211652_close_icon
views-count2656 դիտում article-date 14:00 21-12-2014

Եթե վատը չես կարող տանել, լավը ո՞նց տանես՝ կհաբռգես. Մանվել Գրիգորյան

Այսօր՝ Երիտասարդ երկրապահների 5-րդ համագումարի ընթացքում, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, դիմելով երիտասարդ երկրապահներին՝ նշեց, որ նրանք պետք է տան տեր լինեն եւ ապրեն տիրոջ հոգեբանությամբ: Միաժամանակ ավելացրեց, որ պետք լինել հանդուրժող. «Եթե վատը չես կարող տանել, լավը ո՞նց տանես՝ կհաբռգես: Շատ վատից էլ պետք չէ նեղվել, որովհետեւ լավը չի երեւա: Մարդ լինելու համար ամեն ինչի միջով էլ պետք է անցնել»,-նշեց Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ քննադատության ժամանակ էլ պետք է միջամտել միայն այն դեպքում, երբ խանգարում են գործին: Մանվել Գրիգորյանը նաեւ ավելացրեց, որ այսօր քննադատություններով հանդես են գալիս մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում: Երիտասարդներին նաեւ կոչ արեց լինել աշխատասեր, քանի որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն. «Այստեղ տեղին է հիշել էշի ու սիրամարգի օրինակը. եթե աշխատանքը գեղեկացնում է մարդուն, ինչո՞ւ էշը չի գեղեցկանում: Բայց ես այն կարծիքին եմ, որ միեւնույն է՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաեւ արտագաղթին եւ աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով, որ որտեղ էլ լինեն՝ հայի տեսակը պահպանեն: Անգամ երազում եթե հայրենիքը տեսնեն, նստեն ինքնաթիռ, գան իրենց հարազատների շիրիմներին, ազգականների հետ մեկ բաժակ սուրճ խմեն ու գնան:

Նմանատիպ նյութեր