11628 դիտում
09:35 22-12-2014
«Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվել են «պլաշադկա», քանի որ վարորդները եղել են խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ հանրությունը նախապատրաստվում է ամանորյա տոներին, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցները չվարեն ոչ սթափ վիճակում, վարորդներն իրենց մոտ ունենան ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ նրանց տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները մեծ թվով տրանսպորտային միջոցներ, հիմնականում՝ «գոլդ» համարանիշներով, տեղափոխել են Երևանի ՃՈ տարածքներ, իսկ դրանց վարորդների նկատմամբ արդեն կազմվել են վարչական ակտեր, քանի որ որոշ վարորդներ եղել են ոչ սթափ, մի մասն իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ սթափ վիճակում իրենց մեքենաներն են վարել Mercedes մակնիշի 33 AA 332 համարանիշի և BMW X5 մակնիշի 80 NL 008 համարանիշի ավտոմեքենաների վարորդները:
ՃՈ-ն կրկին անգամ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի զերծ մնան ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելուց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+