211652_close_icon
views-count1138 դիտում article-date 07:37 23-12-2014

Ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր: Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր