3258 դիտում
20:21 05-03-2019
ՀՀ-ն ու Իրանը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մեկնարկի մասին
Մեղրիում 2007թ. մարտի 19-ին ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։
Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):
Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։
[b]«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․[/b]
Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,
Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,
Հաշվարկային ճնշում՝ 90 մ,
Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,
Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,
Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։
Պատվարը.
Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,
բարձրությունը` 9 մ,
կատարի երկարությունը` 200 մ,
Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,
Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,
Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:
Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.
Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր
գրունտային (հողային) աշխատանքներ 820,000 մ3
գրունտային (ժայռային) աշխատանքներ 160,000 մ3
բետոն 130,000 մ3
ցեմենտ 47,000 տ
կաղապարամած (опалубка) 82,000 մ²
ամրան (арматура) 5,330 տ
Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):
Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ):
թունելի փորում (drill-and-blest)
286,000 մ3
թունելի փորում (TBM)
1,105,000 մ3
ՕԿՋ
350,000 մ3
թունելի բետոնային աշխատանքներ
37,000 մ3
թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ
154,000 մ3
ցեմենտ
78,000 մ3
կաղապարամած
69,000 մ3
ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)
47,000 մ3
փորում (бурение) և ցեմենտացում
6,000 գծամետր
ամրան
13,000 տ
ՀԷԿ-ի շենք.
գրունտային (հողային) աշխատանքներ 20,000 մ3
գրունտային (ժայռային) աշխատանքներ 186,000 մ3
բետոն 17,000 մ3
ցեմենտ 7,000 տ
կաղապարամած 9,200 մ²
ամրան 5,330 տ
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
07:37 23-12-2014
Ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը. ՀԺ
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին