782 դիտում
08:38 23-12-2014
2014 թվականն առանձնահատուկ փոփոխությունների տարի էր. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
2014 թվականն առանձնահատուկ տարի էր՝ փոփոխությունների իմաստով։ Շատերն արդեն իսկ այն անվանում են սառը պատերազմի վերսկսման տարի: Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հասավ իր լարվածության գագաթնակետին: Աշխարհաքաղաքական թոհուբոհը մեզ չշրջանցեց: «Կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն, իբր, վարում էինք վերջին տարիներին, վերջնականապես սպառեց իրեն, և հարկավոր էր ընտրել՝ հետագայում ում հետ ենք՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ): Սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ դժվար է ասել՝ հաջորդ Նոր տարին կդիմավորե՞նք որպես ԵՏՄ անդամ, թե՞ ոչ: Դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող այդ կառույցի ներսում նույնպես լուրջ հակասություններ են ի հայտ գալիս: Բելառուսն արդեն բազում առիթներով հակադրվել է Ռուսաստանին: Երեկ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ու կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արևելքում ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա Ռուսաստանի հետ այս երկրի հակասություններն ավելի են խորանում:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2448 դիտում
18:19 31-12-2015
2015 թվականն ընդհանուր առմամբ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր Երևանի համար. Տարոն Մարգարյան
1176 դիտում
12:27 30-09-2014
Մինչև 2050 թվականն էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր կդառնա արևային էներգիան. IAE
1964 դիտում
12:01 30-10-2014
Մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին մաքրված կլինի ականներից.ԱՄՆ ՄԶԳ. տեսանյութ
Այս բաժնից
775 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1030 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2326 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ