Առևտրի կետերում սատկած խոզի մի՞ս է հայտնվել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների ԱԺ նախկին պատգամավոր, Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել:
Թերթի տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։