211652_close_icon
views-count1104 դիտում article-date 19:44 23-12-2014

Մոսկվայում կենդանասերները փակվել են եղնիկի վանդակում

Մոսկվայի կենտրոնական պուրակներից մեկում կենդանասերները մտել են եղնիկի վանդակը եւ փակել այն: Այդ քայլով նրանք ցանկացել են արտահայտել կենդանիներին պահելու պայմանների մասին դժգոհությունը: Ակտիվիստները գրառումներով պաստառներ են փակցրել վանդակին` պահանջելով դադարեցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Եղնիկի վանդակը չափազանց փոքր է: Մեկ ժամ կենդանու վանդակում մնալուց հետո կենդանասերներին տարել են ոստիկանները:

Նմանատիպ նյութեր