211652_close_icon
views-count14070 դիտում article-date 19:03 23-12-2014

Գյուղացիները բարձրաձայնում էին. «Մինչև դիակներ չլինեն՝ պատկան մարմինները մեռելային նինջից չեն արթնանա» . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Կապի և տրանսպորտի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և Վայոց Ձորի մարզպետարանի պատասխանատուները չեն կարողանում լուծել մի խնդիր, ինչի պատճառով Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ի վրա գտնվող հատվածը ազգաբնակչության համար դառել է պատուհաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող միակ ճանապարհի 10-րդ կիլոմետրի վրա է գտնվում այս հատվածը։ Խաչիկը սահմանամերձ գյուղ է՝ Նախիջևանի կողմից։ Գյուղը չունի այլընտրանքային ճանապարհ, իսկ այնտեղ կա նաև զորամաս, և կա լուրջ վտանգ, որ հսկայական ժայռաբեկորների ընկնելու դեպքում կլինի նաև ճանապարհի փլուզում, իսկ եթե այդ պահին նշված հատվածով անցնեն տրանսպորտային միջոցներ կամ գյուղացիներ՝ ողբերգությունն ապահովված է ՝ պատկան մարմինների մեղքով: Ֆոտոլրագրողը հայտնում, որ 2012 թ.-ից Խաչիկ գյուղի գյուղապետը բազմաթիվ նամակ-խնդրանքներով դիմել է և ԱԻ և Տրանսպորտի և կապի նախարարություններ, սակայն պատասխանները եկել են, որ վտանգ կա և կա առաջնահերթության կարիք։ Վերջին անգամ գյուղապետը դիմել է է 2013 թ.-ին, որտեղից ստացել է նույն «քոփի փեսթ» արած պատասխանը, սակայն սայլը տեղից չի շարժվել և այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվել: Գյուղացիները իրենց ուժերով են ճանապարհից հեռացնում քարերը և տեղի է ունենում մանր քարերի քարաթափում: Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ երևի մինչև դժբախտ դեպք տեղի չունենա՝ ժայռաբեկորների պոկվելու հետևանքով դիակներ չունենանք, պատկան մարմինները մեռելային թմբիրից չեն արթնանա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր