Հնդկաստանում ավելացել է զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը
Հնդկական Ասամ նահանգի ոստիկանության տվյալներով` «Ազգային դեմոկրատական ճակատ»-ի զինյալների հարձակման հետեւանքով զոհերի թիվը դարձել է 50: Մինչ այդ հայտարարվել էր 36 մահացածների մասին:
«Ազգային դեմոկրատական ճակատ» խմբավորումը պայքարում է «բոդո» ցեղերի իրավունքների համար: Խմբավորման զինյալները Հնդկաստանի մի քանի նահանգտում հարձակումներ էին կազմակերպել` ի պատասխան խմբավորման երկու առաջնորդների սպանության: