211652_close_icon
views-count3052 դիտում article-date 07:59 25-12-2014

Նորակառույց քրեակատարողական հիմնարկը կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից: Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղավտխվեն նաև ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր