2951 դիտում
09:37 25-12-2014
ՀՅԴ-ում մեկ ամիս ժողովներ են լինելու. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այսօր սկսվելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը և ինչպես միշտ, կանցկացվի փակ: Թե որտե՞ղ են հավաքվելու դաշնակցականները, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ ՀՅԴ ԳՄ ժողովը Երևանում չի անցկացվելու: Սույն ժողովում լուրջ իրադարձություններ չեն սպասվում:
Փոխարենը՝ Գերագույն ժողովին հաջորդելու է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որն արդեն համադաշնակցական է: Դրան մասնակցելու են ՀՅԴ-ի տարբեր երկրներում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները: Ընդհանուր ժողովն սկսվելու է հունվարի 16-ին, որի ընթացքում ընտրվելու է ոչ միայն ՀՅԴ տեղական՝ գերագույն նոր մարմին, որի ղեկավարն այժմ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, այլ նաև ՀՅԴ Բյուրոյի (համադաշնակցական) նոր կազմ, որի ներկայացուցիչը հիմա Հրանտ Մարգարյանն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
1192 դիտում
10:31 10-08-2023
Աբազյանը 3 ամիս առաջ էլ էր ասում՝ ժողովուրդ, մի ամիս սպասեք, լավ է լինելու. անհետ կորածի մայր
Այս բաժնից
775 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1030 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2326 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ