211652_close_icon
views-count1264 դիտում article-date 22:55 14-02-2015

Սիերա-Լեոնեում «Էբոլա»-ի դեմ պայքարի ֆոնդի գումարից 5.7 միլիոնը չի հաշվվել

Աֆրիկայի արևմուտքում գտնվող Սիերա-Լեոնեում բացահայտվել են խոշոր ֆինանսական խախտումներ՝ «Էբոլա»-ի դեմ պայքարի միջազգային ֆոնդում: BBC-ի հաղորդմամբ՝ ծախսված գումարների մոտ 30%-ը չի գրանցվել փաստաթղթերում: Չկան նույնիսկ հաշիվներ և կտրոններ՝ մոտ 5.7 միլիոն դոլարի չափով: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Արևմտյան Աֆրիկայում 2014թ-ի մարտից մոտ 23.000 մարդ է վարակվել «Էբոլա» վիրուսով, նրանցից 9000-ն արդեն մահացել է:

Նմանատիպ նյութեր