211652_close_icon
views-count2693 դիտում article-date 10:06 27-12-2014

«Քլաբ 12»-ը փակվել է հարկային պահանջները չկատարելու պատճառով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Քլաբ 12»-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով: Այս մասին, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՖՆ-ից մեզ հայտնել են, որ «Զանզիբար» ՍՊԸ-ում, որը հենց «Քլաբ 12»-ը գործարկող ընկերությունն է, նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումների արդյունքում դեկտեմբերի 12-ին արձանագրել է 19 վարձու աշխատող, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չեն եղել: Արդյունքում՝ ընկերությանը համապատասխան ակտով վճարման է առաջադրվել 11 մլն 400 հազար դրամ եկամտային հարկի գումար: «Քլաբ 12»-ում նաև արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և նշանակվել տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Աբովյան 1 հասցեում գործող «Քլաբ 12»-ը մայրաքաղաքի երիտասարդության և երաժշտասեր հասարակության ամենանախընտրելի ակումբներից էր»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր