952 դիտում
13:00 27-12-2014
Արևմուտքը ցանկանում է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ. Իրանի ԱԳՆ
Իրանը փորձում է համակերպվել իր դեմ կիրառվող պատժամիջոցների ներկայիս իրավիճակին և ավելի շատ համագործակցումէ Արևելքի, քան Արևմուտքի երկրների հետ, հայտարարել է Կասպյան, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրը:
Ըստ նրա՝ իրանական շուկան բավականին գրավիչ է Արևմուտքի համար: Ռահիմփուրի խոսքով՝ պատժա իջոցները դեռ ամբողջովին չեն հանվել, սակայն արևմտյան պետություններն արդեն ցանկանում են հարաբերություններ հարթել Իրանի հետ, ինչը երկկողմ դրական ազդեցություն կունենա:
Ներկա պահին Իրանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմում է 140 մլրդ դոլար:
«Եթե չեղյալ հայտարարվեն պատժամիջոցները, այլ երկրների հետ առևտրային շրջանառությունը կհասնի մինչև 200 մլրդ դոլարի և նույնիսկ կարող է գերազանցել այդ ցուցանիշը»,-ասել է Ռահիմփուրը:
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
17:00 15-07-2015
ՀԱՀ-ը ցանկանում է հնարավորինս շուտ վերականգնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ
1930 դիտում
14:10 08-12-2020
Արևմուտքը փորձում է վերականգնել աշխարհի միաբևեռ մոդելը․ Լավրով
890 դիտում
10:55 20-07-2022
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկում է զարգացնել հարաբերություններն Ասիայի երկրների հետ
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել