211652_close_icon
views-count3401 դիտում article-date 21:00 28-12-2014

Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը

Իտալացի սպորտային լրագրող Անտոնիո Բոսելին Twitter-ի իր էջում հաղորդել է գերմանացի լեգենդար ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։ Նա գրել էր, որ Շումախերն ամեն անգամ լաց է լինում, երբ լսում է կնոջ կամ երեխաների ձայնը։ «Դա ցույց է տալիս, որ նա «վերակենդանանում է»», – գրել է Բոսելին։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 29-ին, ֆրանսիական Ալպերում Շումախերը դահուկներով սահելիս անհաջող վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։ Սեպտեմբերից Շումախերին տեղափոխել էին իր բնակարան։

Նմանատիպ նյութեր