211652_close_icon
views-count1220 դիտում article-date 10:27 29-12-2014

Ամերիկացի լողորդին հաջողվել է փրկվել շնաձկան հարձակումից հետո

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մեծ սպիտակ շնաձուկը հանձակվել է լողորդի վրա: Դեպքը տեղի է ունեցել Սան-Լուիս-Օբիսպո քաղաքի լողափերից մեկում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, 50-ամյա լողորդը ջրում գտնվել է 12 մարզիկների հետ, երբ ձնաձուկը ատամներով բռնել է ազդրից: Լողորդին հաջողվել է ազատվել նրանից և դուս գալ ափ: Բժիշկները հավաստում են, որ ստացված վնասվածքները նրա կյանքին վտանգ չեն սպառնում: Ականատեսների հավաստմամբ, շնաձուկը մոտ 2 մետր երկարություն ուներ:

Նմանատիպ նյութեր