211652_close_icon
views-count1153 դիտում article-date 20:03 29-12-2014

Ջավախքի եկեղեցիներում ընթերցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ Կոնդակը

Նախօրեին, Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում սուրբ Պատարագի ժամանակ ընթերցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական Կոնդակն ընթերցեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանը: Ջավախքի Եկեղեցիներում օրվա պատարագիչներն էին՝ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը և Տեր Եղյա քահանա Թազայանը: «Հայոց Հայրապետիս համար հոգևոր մխիթարություն է ի լուր մեր ժողովրդի ծանուցել, որ 2015թ. ապրիլի 23-ին մեր Սուրբ Եկեղեցին՝ հընթացս սրբազան պատարագի, հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակության պսակն ընդունած իր զավակներին՝ ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը»,-նշված է Կոնդակում: Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Նմանատիպ նյութեր