211652_close_icon
views-count1062 դիտում article-date 12:49 30-12-2014

Եմենում շիա ապստամբները նահանգ են զավթել

Եմենի շիա ապստամբներին հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի հյուսիսում գտնվող Ռայմա նահանգի վրա: Այդ մասին հայտնել է Եմենի զինված ուժերի գնդապետ Սալիհ Մուհամմադը: Նա նաև նշել է, որ ներկա պահին մի քանի հարյուր զինված ապստամբ զավթել է ոչ միայն ալ-Ջաբին քաղաքում գտնվող նահանգի վարչական շենքը, այլ նաև բազմաթիվ կառավարական շենքեր: Շիա ապստամբների Անսար Ալլահ շարժումը Եմենի մի 7արք քաղաքներում զանգվածային բողոքի ակիցաներ էր կազմակերպել՝ կապված երկրում նավթամթերքի սակագնի բարձրացման հետ: Արդյունքում տեղի են ունեցել անկարգություններ ու բախումներ, որոնք էլ հանգեցրին նրան, որ Եմենի կառավարությունը սեպտեմբերի 21-ին հրաժարական տվեց:

Նմանատիպ նյութեր