21384 դիտում
11:46 30-12-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու գեներալ Հայկազ Բաղմանյանը «մատ արեցին» Իլհամ Ալիևին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչապետը լինելու է մարտական դիրքերում՝ զինվորի կողքին, և նվերներ է հանձնելու առաջին դիրքերում գտնվող զինվորներին, այնուհետ զորամասերում իրենց ծառայությունը կատարողներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետը, ՏԿԱԻ նախարարը, գլխավոր շտաբի պետի տեղակալը, Ժողինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը բանակային կորպուսի սպաների և առաջին դիրքերում գտնվող զինվորների հետ երգ ու պարով, մեր հաղթական «Քոչարի»-ով շնորհավորեցին մեկմեկու Նոր Տարին, որից հետո Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Երիցյանը զինվորներին նվերներ հանձնեցին:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ տեսանք, որ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Երիցյանը և Հայկազ Բաղմանյանը և մյուս պաշտոնյաները պարում են մեր հայկական հաղթական պարերն առաջնագծում, մեր մտքով միայն անցավ այն, որ, ինչպես մեծն Չարենցն է ասել՝ ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Վստահ ենք, որ երաժշտության ձայնը մի քանի մետր այն կողմ լսում են նաև ազերիները ու հաստատ ինֆորմացիան կհասնի Ալիևին ու նա «մատ» կլինի»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
Նմանատիպ նյութեր
21851 դիտում
11:55 31-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Արագածոտնի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16747 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ