211652_close_icon
views-count6763 դիտում article-date 08:29 27-11-2015

Գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, վերջերս ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությունը: Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիայում»: Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն. վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը: Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում: Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է: Այսինքն՝ Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խոսակցություններ կան, որ այդ հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»:

Նմանատիպ նյութեր