211652_close_icon
views-count3302 դիտում article-date 16:01 30-12-2014

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն այնքան գումար չունի, որ Ամանորի սեղանին կոկորդիլոսի միս դնի, բայց մի սիրելի ուտեստ ունի, որը կոկորդիլոսի մսի հետ էլ չի փոխի

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն անգամ ցանկության դեպքում այդքան գումար չունի, որ Նոր Տարվա սեղանին կոկորդիլոս դնի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը: Պատգամավորի խոսքով՝ կոկորդիլոսից դուրս՝ իրենց սեղանը սովորական հայկական սեղան է լինելու: Իսկ իր ամենասիրելի ուտեստը տոլման է, որը նույնիսկ կոկորդիլոսի մսի հետ չի փոխի: Նա նաեւ նշեց, որ իրենց ընտանիքում ավանդույթ կա, որ երբ ժամը տասներկուսը խփում է, ընտանիքով գնում են հայրական տուն եւ ծնողների Նոր Տարին շնորհավորում: Ավելին, այս տարին իրենց ընտանիքը համալրվել է եւս մեկ անձով` իր առաջին թոռնիկն է ծնվել, ում, ինքն էլ դեռ չգիտի, թե Ձմեռ պապն ինչ է բերելու: Ինչ վերաբերում է առաջին կենացին, ասաց. «Շնորհավորում ենք մեկս մյուսիս` տիկնոջս, երեխաներիս, հարսներիս, թոռնիկիս: Հետո դե, ես կենաց եմ ասում: Ցանկանում եմ, որ ինչ դառնություն, փորձանք եղել է, մնա հին թվի մեջ: Նոր թվի մեջ նոր հաջողություններ գան, մեր երկրի, մեր ժողովրղդի գլխին էլ մի բարի լույս բացվի, արեւ շողա»:

Նմանատիպ նյութեր