2053 դիտում
22:12 06-01-2015
2015 թ-ի առաջին 5 օրերին Շիրակի մարզում ծնվել է 66 երեխա
Շիրակի մարզում 2015 թվականի առաջին 5 օրերին ծնվել է 66 երեխա՝ 34 տղա, 32 աղջիկ:
Գյումրու ծննդատանը՝ 18 երեխա, 11 աղջիկ, 7 տղա, Ավստրիական մանկական հիվանդանոցում՝ 12 երեխա՝ 7 աղջիկ, 5 տղա, Արթիկի Մոր և մանկան կենտրոնում՝ 12 երեխա՝ 7տղա, 5 աղջիկ, Մարալիկի Առողջության կենտրոնում՝ 7 երեխա՝ 3 աղջիկ, 4 տղա, Ախուրյանի Մոր և մանկան կենտրոնում՝ 17 երեխա՝ 11 տղա, 6 աղջիկ:
2014 թ-ին մարզում գրանցվել է 3960 ծնունդ, 2160 տղա, 1831 աղջիկ, 31 զույգ: Այս ուրախացնող ցուցանիշը 236-ով ավել է 2013 թվականին գրանցված 3697 -ի դիմաց:
Մարզում առաջին հինգ օրերին գրանցվել է 40 մահ, իրենց մահկանացուն են կնքել 22 կին և 18 տղամարդ:
Շտապ բուժօգնությունն աշխատել է ոչ այնքան ծանրաբեռնված, իրենց սովորական օրերին գրանցված 80-85 կանչի դիմաց տոն օրերին գրանցվել է՝ 01.01.2015թ. – 102 կանչ, 02.01.– 93, 03.01– 93, 04.01 – 88 և 05.01.2015թ. 104 կանչ: Ընդամենը գրանցվել է 480 կանչ:
Մարզային փրկարար վարչությունում գրանցվել է 13 դեպք, որից մեկ հրդեհի, 4 մեքենայի արգելափակում, մնացածը՝ տեղեկատվության փոխանցում:
Ոստիկանությունում գրանցվել է 27 դեպք՝ 6 մարմնական:
Նմանատիպ նյութեր
2969 դիտում
23:53 13-01-2015
2015 թ. առաջին ութ օրերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 77 երեխա
2505 դիտում
14:38 08-01-2016
2016 թ-ի առաջին 7 օրերին մայրաքաղաքում ծնվել է 394 երեխա
1633 դիտում
13:15 12-01-2016
2015 թվականին Երևանում ծնվել է 22.685 երեխա
Այս բաժնից
451 դիտում
10:19 31-10-2024
ՀՀ գործող իշխանությունը մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային. Աբրահամյան