211652_close_icon
views-count1545 դիտում article-date 14:37 08-01-2015

Օբաման Սենատին է ներկայացրել Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սենատի հաստատմանն է ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնում Էշթոն Քարթերի թեկնածությունը: Սենատի պրոֆկոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնի խոսքով՝ կոմիտեն Քարթերի թեկնածությունը կքննարկի հունվարին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը մինչ այդ զբաղեցրել է Չաք Հեյգելը: Է. Քարթերը 60 տարեկան է՝ ազգային անվտանգության ոլորտում աշխատանքային մեծ փորձով: Զբաղեցրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ շուրջ 2 տարի ղեկավարել է ՊՆ-ի սպառազինությունների ու ռազմական տեխնոլոգիաների վաճառքի վարչությունը, իսկ Բիլ Քլինթոնի ղեկավարման տարիներին եղել է պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնական:

Նմանատիպ նյութեր