211652_close_icon
views-count4090 դիտում article-date 19:43 09-01-2015

Շանհայի ավտոցուցահանդեսում չեն ցանկանում տեսնել կիսամերկ մոդելներին

Չինաստանի Շանհայ քաղաքի միջազգային ավտոցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ չեն ցանկանում, որ մասնակից-կազմակերպությունները կիսամերկ մոդելներին ընդգրկեն իրենց մեքենաների գովազդային ցուցադրություններում: Չինաստանը ավտոարտադրողների համար ամենամեծ շուկան է աշխարհում, իսկ ավտոմոբիլային ցուցադրություններին միլիոնավոր մարդիկ են այցելում: Շատ հաճախ մոդելները պակաս հայտնի են, քան մեքենաները:

Նմանատիպ նյութեր