211652_close_icon
views-count3317 դիտում article-date 10:19 19-04-2017

Միհրան Պողոսյանին չեն ցանկանում գործադիրում տեսնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որևէ դեպքում՝ չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երևանի թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և ստացել էր բավարար թվով ձայն, կգործուղվի խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և շատ բաց տեքստով ասել, որ գործադիրում նրա պաշտոնավարումը հաշված ամիսներ կարող է տևել, ուստի լավ է, որ նա բավարարվի պատգամավորի կարգավիճակով: Պողոսյանն էլ ցանկություն է հայտնել լինելու ոչ թե սովորական պատգամավոր, այլ գոնե խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ: Նախկին ԱԱԾ-ական Մ. Պողոսյանը ցանկացել է գլխավորել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, սակայն նրան բացատրվել է, որ դա անհնար է, քանի որ նաունը կապված է օֆշորային սկանդալի հետ, ինչի պատճառով, հիշեցնենք, նա հրաժարական տվեց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր