«Ալ-Քաիդան» նախազգուշացնում է Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների մասին
Շեյխ Հարիս ալ-Նազարին հայտարարել է, որ Ֆրանսիային նոր հարձակումներ են սպասվում ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Դուք անվտանգ չեք լինի, քանի դեռ պայքարում եք Ալլահի դեմ»,- ասվում է ալ-Նազարիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իսլամիստական կայքերի վերահսկման ամերիկյան ծառայության կայքում:
Ավելի վաղ «Ալ-Քաիդան» հաստատել էր մասնակցությունը Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/07/39200/]հարձակմանը[/url]: