Լիբանանում ահաբեկիչը ռումբ է գործի դրել
Լիբանանի Տրիպոլի քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 մարդ մահացել է, իսկ 20-ը՝ վիրավորվել:
Տեղական լրատվամիջոցները գրել են, որ ահաբեկիչը գործի է դրել իրեն ամրակցված ռումբը: Նախնական տեղեկություններով՝ մահապարտը սունիթների ներկայացուցիչ է եղել: