Սյերա-Լեոնեում բացվել է «Էբոլա»-ով հիվանդ հղիների բուժկենտրոն
Սյերա-Լեոնեի մայրաքաղաքում բացվել է բուժկենտրոն, որը նախատեսված է «Էբոլա»-ով հիվանդ հղիների համար: «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական նախաձեռնության տվյալներով՝ հղիներն առավել քան խոցելի են վիրուսի հանդեպ եւ բուժօգնություն չստանալու դեպքում նրանց մեծամասնությունը մահանում է:
Վիճակագրության համաձայն՝ Սյերա-Լեոնեում ավելի շատ կանայք են վարակվում «Էբոլա»-ով, քանի որ նրանք են խնամում ընտանիքի հիվանդներին: