Այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը
Այսօր՝ հունվարի 12-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը: Այդ պատվավոր մրցանակը ՖԻՖԱ-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին:
2014 թվականի արդյունքներով ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակին հավակնում են Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
Բացի այդ, այսօր հայտնի կդառնան լավագույն կին ֆուտբոլիստի, լավագույն մարզչի, լավագույն գոլի հեղինակի, ֆեյր-փլեյ մրցանակի հաղթողի,խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների, ինչպես նաև հատուկ նախագահական մրցանակի հաղթողի անունները:
Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: