1180 դիտում
15:49 12-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. ամփոփվել են տոնական օրերը
Հունվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է տոն օրերին գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ տոնական օրերին փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 472 դեպքի: Նախարար Երիցյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին` մայրաքաղաքում և մարզերում կատարած լավ աշխատանքի համար։
Սեյսմիկ ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է հանրապետության տարածքում վերջին օրերին գրանցված սեյսմիկ ցնցումների մասին:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են մինչև հունվարի 11-ը գրանցված պատահարների մասին: Արագածոտնի մարզում արձանագրվել է 30 դեպք, Արմավիրում` 14, Արարատում` 20, Լոռիում` 25, Կոտայքում` 22, Շիրակում` 34, Սյունիքում` 12, Վայոց Ձորում` 7, Տավուշում` 8 դեպք: Հիմնականում արձանագրվել են ՃՏՊ-ների, հրդեհների, արգելափակված ավտոմեքենաների և կենցաղային կանչեր:
Նախարարին զեկուցվել է նաև մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։
Արմեն Երիցյանը հանձնարարել է ակտիվացնել և կարճ ժամանակում ավարտին հասցնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։
Նմանատիպ նյութեր
731 դիտում
19:53 19-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. ապահովվում է հասանելի և արդյունավետ աշխատանք մարզերում
1163 դիտում
14:50 26-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մարզերի համաչափ զարգացումը` առաջնային խնդիր
1704 դիտում
15:20 09-02-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել