1704 դիտում
15:20 09-02-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում
Փետրվարի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների մասին:
"ՍՊԾ" գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց փետրվարի 3–ին Վանաձորի մանկատանը կազմակերպված սեյսմապաշտպանական վարքականոնների ուսուցման մասին:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների և ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության մասին: Նախարարին զեկուցվեց սահմանամերձ համայնքներում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման նպատակով տարվող աշխատանքների մասին: Շիրակի մարզային փրկարար ծառայության պետ Մ. Սարիբեկյանը զեկուցեց փետրվարի 6-ին Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության, ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարար ծառայության և մարզի 18 համայնքների միջև ստորագրված հետագա համագործակցության փոխըմբռնման հուշագրի մասին: Վայոց ձորի մարզային փրկարար ծառայության պետ Տ. Պետրոսյանը զեկուցեց Խաչիկ համայնքում պատնեշի կառուցման աշխատանքների մասին:
Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը` նախարարը հանձնարարեց առանձնակի ուշադրություն ցուցաբերել մարզերում բժշկական հաստատություններին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել լավագույն մասնագետների այց սահմանամերձ համայնքներ: Նախարարը կրկին հաստատեց, որ ակտիվանում են ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայությունների աշխատանքները սահմանամերձ համայնքներում և շարունակվում են համայնքների խոշորացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
15:49 12-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. ամփոփվել են տոնական օրերը
731 դիտում
19:53 19-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. ապահովվում է հասանելի և արդյունավետ աշխատանք մարզերում
1163 դիտում
14:50 26-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մարզերի համաչափ զարգացումը` առաջնային խնդիր
Այս բաժնից
2464 դիտում
18:43 04-10-2024
Հայկ Բաբայանի «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2062 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3502 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am