20826 դիտում
17:13 12-01-2015
Երեւանում գործող «Պիրամիդա» գիշերային ակումբը պարսիկների համար հայ պոռնիկներ է ապահովել եւ արգելել հայ տղամարդկանց մուտքը ակումբ
45-ամյա Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 20/2 հասցեում վարձակալած տարածքում, որպես «Արագ Քոմփանի» ՍՊԸ փաստացի տնօրեն, ղեկավարելով զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակումբի գործունեությունը, նպատակադրվելով ստանալ առավել նյութական օգուտներ՝ նախնական հանցավոր համաձայնության է եկել ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող ԻԻՀ քաղաքացիներ՝ Մահդի Զամուոյի և Թահերե Բաբաթիի հետ, և պարսիկներին պոռնիկներ ապահովել:
Գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ դարձրել են անվճար, ակումբի բարից վերջիններիս օգտվելու դեպքում կիրառել զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելել են հայ տղամարդկանց մուտքն ակումբ, և այդպիսով՝պոռնկությամբ զբաղվելու համար մշտապես ապահովել շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունն ակումբում, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ, 25.000-30.000 ՀՀ դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ տեսակի ծառայություններ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] –ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8986 դիտում
16:15 05-03-2016
Երեւանի «Աչաջուր» ռեստորանային համալիրում հաճախորդներին նաեւ պոռնիկներ են առաջարկել
8637 դիտում
23:31 12-09-2021
Շատ շուտով Հայաստանն այլևս որպես տարանցիկ ճանապարհ անիմաստ կդառնա պարսիկների համար. Կարեն Քոչարյան
Այս բաժնից
514 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
688 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին