211652_close_icon
views-count1396 դիտում article-date 12:39 14-01-2015

Բանգլադեշում անկարգությունների հետևանքով 17 մարդ է զոհվել

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բանգլադեշում արդեն քանի օր է անկարգությունները շարունակվում են, երկիրը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, որի հեղինակներն են ընդդիմադիր Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը՝ նախկին վարչապետ՝ Բեգում Խալեդ Զիայի գլխավորությամբ և պանիսլամական՝ «Ջամաատ-ի-իսլամի» կուսակցությունը: Հյուսիսային Միտխապուկուր շրջանում ընդդիմության կողմնակիցները ավտոբուս են այրել: Ըստ ոստիկանության տվյալների, 4 մարդ է զոհվել, 11-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Մի քանի մեքենա է այրվել, ինչի հետևանքվ զոհվել է ևս 2 մարդ: Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նմանատիպ նյութեր