9968 դիտում
13:03 14-01-2015
ՌԴ ՊՆ-ն մտադիր է խստորեն պատժել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը
Ռուսական Kommersant թերթը Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքին իր անդրադարձում գրում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի պնդմամբ՝ ինքն իբրև թե դիտավորությամբ չի կատարել ընտանիքի 6 անդամների սպանությունը և այդ ամենը տեղի է ունեցել հանգամանքների դաժան դասավորության հետևանքով:
Արդեն տեղեկացրել էինք, որ Պերմյակովը ձերբակալվել է երեկ կեսգիշերին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ՝ ռազմաբազայից 14 կմ հեռավորության վրա գտնվող Բայանդուր գյուղի մոտակայքում: Նրան չեն հանձնելու հայկական կողմին, իսկ գործը քննելու է Հայաստանի և Ռուսաստանի հետաքննչական համատեղ խումբը:
Թերթը նաև նշում է, որ մինչ այդ ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է խստորեն պատժել 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը:
Ձերբակալման պահին Պերմյակովի մոտ հայտնաբերվել էր 3 բջջային հեռախոս, գրպանի լապտեր և 6000 դրամ: Նրան տեղափոխել էին 102-րդ ռազմաբազա, որտեղ հարցաքննության արդյունքում վերջինս խոստովանել է կատարած ոճրագործությունը: Հայտնել էինք նաև, ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել էին սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել էր, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Երեկ դեպքի մանրամասները քննարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ-ում ընդունել էր ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել են հիվանդանոց:: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
16:25 05-02-2015
Գյումրիի քաղաքապետը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ
5348 դիտում
20:54 05-11-2018
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով մեղադրվողը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց