«Ծիր Կաթին» գալակտիկայում նոր օբյեկտ է հայտնաբերվել
Գերմանիայի աստղաֆիզիկոսները «Ծիր Կաթին» գալակտիկայի «սեւ անցքի» հարեւանությամբ նոր օբյեկտ են հայտնաբերել:
Ամենայն հավանականությամբ, այն գազի եւ տիեզերական փոշու կուտակում է, որը հետագայում կարող է դառնալ հերթական «սեւ անցքը»:
G1 անունը ստացած օբյեկտը Երկիր մոլորակից գտնվում է 26 լուսային տարվա հեռավորության վրա: Մինչ այդ «Ծիր Կաթինում» հայտնաբերվել էր նաեւ G2 անունը ստացած գազային կուտակումը: