Հայտնաբերվել է «Ծիր Կաթին»-ին ամենամոտ շրջանաձեւ գալակտիկան
Աստղագետները հայտնաբերել են «Ծիր Կաթին» գալակտիկային ամենամոտ գտնվող շրջանաձեւ գալակտիկան, որն առաջացել է մեկ այլ գալակտիկայի հետ բախումից: Այն ստացել է Kathryn’s Wheel անունը եւ Երկիր մոլորակից գտնվում է 30 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա:
Գալակտիկան հայտնաբերվել է Ավստրալիայում տեղակայված UK Schmidt Telescope-ի միջոցով: