211652_close_icon
views-count918 դիտում article-date 15:33 14-01-2015

Նորվեգիան հայտնում է Իրանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին

Իրանում Նորվեգիայի դեսպան Օդիսե Նորխիմը հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները, այդ թվում՝ նորվեգական, պատրաստ են ներդրումներ կատարել Իրանում: Նորվեգացի դիվանագետը բարձր է գնահատել Իրանի և միջազգային «վեցյակվ միջև միջուկային հարցով բանակցությունները և հավելել, որ Նորվեգիան անհամբերությամբ է սպասում բանակցությունների ամփոփիչ դրական արդյունքներին, որպեսզի վերսկսի Իրանի հետ տնտեսական համագործակցությունը: Անդրադառնալով Թեհրանի և Օսլոյի միջև նավթային ոլորտում համագործակցությանը՝ Նորխիմը հավելել է, որ հաշվի առնելով փաստը, որ երկու երկրներն էլ նավթ են արդյունահանում, էներգետիկ ոլորտը, այդ թվում՝ նավթաքիմիական, կարող է հնարավորություն ընձեռել տնտեսական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Նմանատիպ նյութեր