211652_close_icon
views-count1195 դիտում article-date 19:55 25-12-2024

Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները

Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղով չվերթների իրականացումը մինչև Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը։

«Azerbaijan Airlines ավիաընկերության չվերթների իրականացումը Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել է մինչև հետաքննության ավարտը», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։

Նմանատիպ նյութեր