211652_close_icon
views-count3366 դիտում article-date 12:22 15-01-2015

Ֆիզիկական ակտիվությունը՝ հիվանդությունների կանխման լավագույն միջոց

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիների մոտ մահացության պատճառ է դառնում քիչ ֆիզիկական ակտիվությունը, քան գիրությունը: Ըստ ամերիկյան Clinical Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների, ամեն տարի 600.000 մարդ Եվրոպայում մահանում է այն հիվանդություններից, որոնք կապված են անբավարար ֆիզիկական ակտիվության հետ: Ի դեպ, գիրության հետևանքով առաջացած հիվանդություններից մահացության թիվն ավելի փոքն է՝ տարեկան 300.000 մարդ: Գիտնականների վերջնական եզրակացությամբ՝ ամենօրյա 20 րոպե արագ զբոսանքը ամենալավ պրոֆիլակտիկ միջոցառումն է այն հիվանդությունների համար, որոնք առաջացել են անշարժության հետևանքով:

Նմանատիպ նյութեր