211652_close_icon
views-count1481 դիտում article-date 21:43 15-01-2015

Պանդաներին ոչնչացում է սպառնում. Biological Conservation

ԱՄՆ-ի եւ Չինաստանի կենսաբաններն ահազանգում են, որ ուսումնասիրության տվյալներով` պանդաներին մոտ ապագայում ոչնչացում է սպասվում, գրում է Biological Conservation գիտական ամսագիրը: Գիտնականների խոսքով` 2070 թվականին պանդաների գլխաքանակը կկրճատվի 2 անգամ, իսկ նրանց բնակելի տարածքների 70%-ը կոչնչանան: Պատճառներն են` բնակլիմայական պայմանների փոփոխությունը, մեծ տեմպերով աճող շինարարական աշխատանքները, որոնք հանգեցնում են պանդաների սննդի` եղեգների ոչնչացմանը: Ներկայում աշխարհում մոտ 2000 պանդա կա:

Նմանատիպ նյութեր