211652_close_icon
views-count1088 դիտում article-date 19:12 28-05-2015

«Մաուի» տեսակի դելֆիններին ոչնչացում է սպառնում

Կենսաբաններն ահազանգում են, որ «Մաուի» հազվագյուտ տեսակի դելֆինները, ամենայն հավանականությամբ, առաջիկա 15 տարում իսպառ կոչնչանան: Ամբողջ աշխարհում այդպիսի 50 դելֆին է մնացել, որոնք գրանցված են Կարմիր գրքում եւ բնակվում են միայն Նոր Զելանդիայի ջրերում: Մասնագետների խոսքով՝ «Մաուի» տեսակի դելֆինների ոչնչացման պատճառ են դառնում մեծաքանակ ցանցերը, որոնցում տարեկան խճճվում եւ սատկում է 5 դելֆին: Կենսաբաններն առաջարկում են դելֆինների բնակության հատվածում արգելել ձկնորսությունը:

Նմանատիպ նյութեր